ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ նոր առաջարկներ է արել Բաքուն Երևանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երեկ Գերմանիայում հայտարարեց, թե օրեր առաջ Ադրբեջանից նոր առաջարկներ է ստացել Հայաստանը։

Նրա խոսքով, չնայած Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին, Հայաստանի ԱԳ նախարարն արձանագրեց, որ բանակցությունները շարունակվում են։ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը հաստատակամորեն է ներգրավված բանակցություններում

Նշենք, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի խմբագրված վերջին առաջարկները ներկայացրել էր 2022-ի դեկտեմբերին։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել էր, որ իրենք Հայաստանին հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած առաջարկ են արել։ Նշվում էր, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունների, եթե պաշտոնական Երևանն ընդունի այս 5 կետը։
2021 թվականի նոյեմբերի 16-ին Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ երկու մոտեցում ունի` դետալացված և շրջանակային համաձայնագրի մոդել։
Շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցումն այն է, երբ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։

Խաղաղության համաձայնագրի տեքստը պետք է քննարկվեր Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել այն՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս