Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգի Յայլադաղը շրջանի ափերի մոտ 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ափից 71,61 կմ հեռավորության վրաб հայտնել է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը (AFAD):
Ցնցումները Միջերկրական ծովում գրանցվել են տեղական ժամանակով 03.22-ին։
Աղբյուրը գտնվել է 6,94 կմ խորության վրա։
Երկուշաբթի գիշերը Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։
Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել էր գրեթե 150 հետցնցում, զգացվել էին երկրի 10 նահանգում, ինչպես նաև մոտակա նահանգներում և Սիրիայում, որտեղ նույնպես մեծ ավերածություններ են գրանցվել։
2 կողմում էլ կան հազարավոր զոհեր ու տասնյակ հազարավոր տուժածներ, ավերվել է 5000-ից ավելի շինություն: