ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2022թ. «Սպորտի համաշխարհային վարկանիշ» (World Sport Ranking) հեղինակավոր վարկանշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 105-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ զիջելով դիրքերը 13 կետով:
Հարկ է նշել, որ 2014թ. ի վեր սպորտի համաշխարհային վարկանիշի բազմաչափ բազան հնարավորություն է տալիս համեմատել բոլոր այն երկրների սպորտային ձեռքբերումները, որոնք ունեն Ազգային օլիմպիական կոմիտեներ: Այսպիսով, վարկանշային աղյուսակի վերջին 9 տարիների տվյալների ամփոփումը ցույց է տալիս, որ լավագույն արդյունքը գրանցվել է 2019թ., երբ Հայաստանը զբաղեցնում էր 85-րդ տեղը՝ նվաճելով 222 մեդալ:
Հիշեցնենք, որ սպորտի ոլորտի այսօրվա պատասխանատուները հայտարարում են, որ սպորտի բնագավառում Հայաստանը գրանցել է 306 մեդալ աննախադեպ արդյունքը, սակայն փաստն այն է, որ սպորտի համաշախարհային վարկանշային աղյուսակում 2022թ., 2019թ. համեմատ, զիջել է դիրքերը 20 կետով: Այս ամենից պարզ է դառնում, որ գործ ունենք հերթական մանիպուլյացիայի և փաստերի խեղաթյուրման հետ, քանի որ «աննախադեպ» է ոչ թե մեդալների քանակը, այլ վարկանշային աղյուսակում դիրքերի հետընթացը: Եվ ամենակարևոր հարցը. որ սպորտաձևերից են նվաճվել վերոնշյալ 306 մեդալները:
Լիդա Եղիազարյան