ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սեյրան Օհանյանը զրկվեց անձեռնմխելիությունից. քրեական հետապնդման գործընթացը սկսվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հայտնել էր, որ մեր տեղեկություններով՝ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները որոշել են փակ գաղտնի քվեարկության ժամանակ միաձայն կողմ քվերակել ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություններին։

Ըստ մեր աղբյուրների՝ ՔՊ-ն եկել է այն եզրակացության, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շատ սպառիչ պատասխանել է բոլոր հարցերին, ինչից եզրակացության են եկել, որ պետք է կողմ քվեարկեն միջնորդություններին:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայնը քիչ առաջ ներկայացրեց քվեարկության արդյունքները: 107 պատգամավորից քվերակությանը մասնակցել է 68 պատգամավոր, որոնցից առաջին միջնորդությանը կողմ է քվեարկել 68 պատգամավոր, երկրորդինը՝ 66, երրորդինը՝ 68:

Նշենք, որ երկրորդ միջնորդությունը փակ էր և 2 պատգամավոր իրավունք չուներ քվեարկելու:




Լրահոս