
ArmLur.am-ի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է իր՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու պատճառների և դեսպան նշանակվելու մասին խոսակցություններին.
«Պաշտոնից հրաժարվելու գործընթացը պետք է դիտարկել թիմային ռեսուրսների արդյունավետ կառավարման համատեքստում, իսկ դեսպան նշանակվելու մասին այս պահին քննարկում չկա»:
Հարցին՝ արդյո՞ք տարաձայնություններ ունի թիմակիցների հետ՝ պատգամավորն ասաց.
«Չկա նման բան, ամբողջությամբ աջակցում են մեր թիմի արտաքին քաղաքականությանը»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան