ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը իր պաշտոնավարման ընթացքում դեռ ոչ մի հանդիպում չի ունեցել Հայսաստանի ԲՈՒՀ-երի ռեկտորների հետ: Նկատենք, որ դեռեւս պատմության մեջ չի եղել նման դեպք, որ ԿԳՄՍ նորանշանակ նախարարն այսքան երկար ժամանակով հետաձգի հանդիպումը ԲՈՒՀ-երի ռեկտորների հետ:
Ըստ մեր տեղեկությունների՝ պատճառը ԲՈՒՀ-երի խոշորացման շուրջ ձեւավորված հանձնաժողովն է, ինչպես նաեւ արդեն պատրաստ է համալսարանների օպտիմալացման ճանապարհային քարտեզը, որը նախարարն ըստ երեւույթին պատրաստվում է անակնկալ ձևով ներկայացնել ռեկտորներին:
Իսկ, թե ինչն է խանգարել նախարարին հանդիպել ռեկտորների հետ ArmLur.am-ը այս եւ հարցերի պատասխաններ փորձեց ստանալ նախարարությունից:
«Նախարարի պաշտոնի նշանակվելուց հետո տիկին Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ԿԳՄՍ նախարարության տիրույթում գտնվող մի շարք ոլորտների պատասխանատուների հետ, օրինակ՝ մարզական ֆեդերացիաներ, թանգարաններ, գրադարաններ, ինչպես նաեւ քոլեջների եւ դպրոցների պատասխանատուների հանդիպում նույնպես նախատեսվում է, իսկ ԲՈՒՀ-երի ռեկտորների հետ աշխատանքային հանդիպումը կկայանա առաջիկայում»,-մեր հարցմանն ի պպատասխանեց նշեցին նախարարությունից:
Լիդա Եղիազարյան