Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն էր տարածել, թե իբր «Հայաստանն ու Իրանը պլանավորում են գրոհել Լաչինի ու Կուբաթլուի ուղղությամբ»։
ՀՀ ՊՆ-ն երեկ հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը:
ArmLur.am-ի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը նկատում է՝ Ադրբեջանը հերթական անգամ ապատեղեկատվական ֆոն է ստեղծում.
«Սա մի քիչ ավելի լայն մասշտաբի է, որովհետև Իրանի մասին ևս նշվում է: Մենք հերքել ենք, իրանական կողմն էլ է հերքել Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը, նման բան չկա, բայց իրականում հայտարարությունը շատ վտանգավոր է, եթե նախկինում Ադրբեջանը միայն սահմանային լարումների մասին էր հայտարարում կամ կրակոցների, հիմա արդեն իբրև հարձակման մասին է հայտարարում»,-ասում է պատգամավորը:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում