Արդեն լրանում է ՄԻՊ թեկնածու առաջադրելու երկրորդ ժամկետը:
Ընդդիմությունը, կարծես, մտադիր չէ թեկնածու առաջադրել:
Իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք էլ դեռ թեկնածու չունեն.
«Ցանկացած թեկնածուի շուրջ, եթե հստակ որոշում է կայացվում, ապա կայացվում է բազմաթիվ քննարկումներից հետո: Պատճառը հստակ չեմ կարող ասել՝ ինչո՞ւ թեկնածու չունենք, բայց եթե քննարկում լինի, որի արդյունքում թեկնածուի շուրջ որոշում կայացնենք, դա կլինի արդար որոշում, խմբակցությունը հայտարարություն կտարածի»,-ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, որ տարբեր անուններ են շրջանառվել՝ Նազելի Բաղդասարյան, Արտակ Զեյնալյան, Տաթևիկ Ստեփանյան, ինչու՞ նրանք հրաժարվեցին առաջադրվել՝ Էմմա Պալյանն ասաց.
«Այդ անունների շուրջ և, առհասարակ, որևէ թեկնածուի շուրջ խմբակցությունում քննարկում չի եղել»:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում