Որ վարչական շրջանն է թերացել. հաշվետվություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքն ամփոփել է  2022 թվականի բյուջեի արդյունքները: Ըստ այդմ, քաղաքապետարանի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 86 մլրդ 187 մլն 242 հազար դրամ.  կատարողականը կազմել է 98.5%։ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի միջոցների հաշվին կատարվել է 94,799,074.4 հազար դրամի ծախսեր՝ ծրագրված (ճշտված) 111,431,306.6 հազար դրամի դիմաց կամ ծրագրվածի 85.1%-ը։ Նախատեսված և փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, կնքված անցումային պայմանագրերով, պատվիրակված լիազորությունների մասամբ չիրականացմամբ:

Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի ծախսերի ծավալներում գերակշիռ են սոցիալական բնագավառի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն) ծախսերը, որոնց տեսակարար կշիռը ընդհանուր ծախսերի մեջ կազմում է 39.0%, տրանսպորտի բնագավառին (այդ թվում՝ ճանապարհային տրանսպորտի) վերաբերող ծախսերինը՝ 20.9%, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերինը՝ 13.4%։

Հարկային եկամուտների հավաքագրումը 2022 թվականին կազմում է 23 մլրդ 125 մլն  դրամ: Մասնավորապես գույքային հարկեր անշարժ գույքից հավաքագրվել է 7 մլրդ 906 մլն  դրամ՝ որը կազմել է ծրագրվածի 85.1%-ը, որը կազմում է հարկային եկամուտների 34.2%-ը, իսկ փոխադրամիջոցների համար գույքահարկը հավաքագրվել է 10 մլրդ 833 մլն դրամ՝ ծրագրվածից 1,611,746.7 հազ. դրամով պակաս, որը իր հերթին կազմում է հարկային եկամուտների 46.8%-ը:

Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի կատարողականն ըստ վարչական շրջանների եւ Երևանի քաղաքապետարանի հետեւյալն է՝

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս