Աորտայի անևրիզմաների պատռվածքների և շերտազատումների վիրահատությունները պետական պատվերի շրջանակներում նախատեսվում է որպես «Կյանք փրկող» ծրագիր իրականացնել ՀՀ ամբողջ բնակչության համար: Խոսքը՝ սրտամկանի սուր ինֆարկտի (կորոնար անոթների ստենտավորում), գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ եւ այլ հիվանդությունների մասին է: ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է փոխհատուցումն նշված ծրագրի շրջանակներում ըստ մարդաշնչի փոխհատուցվող միջոցառումների շրջանակներում իրականացվող աշխատանքները փոխհատուցել պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով:
Տեղեկացնենք, որ ներկայումս այս ծառայությունները պետպատվերի շրջանակում իրականացվում են միայն որոշմամբ սահմանված սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված շահառուների համար:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ գործող կարգով զորակոչային տարիքի անձանց արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները և Հայաստանի օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամների բժշկական օգնությունը և սպասարկումը ներկայումս իրականացվում է հերթագրման սկզբունքով: Սակայն առողջապահության նախարարությունն առաջարկում է այդ շահառուների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնել արտահերթ կարգով:
Սյունէ Համբարձումյան