Սայլը տեղից շարժվել է. Սև ջուր գետի կամրջի հիմնանորոգման նոր մրցույթ է հայտարարվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սև ջուր գետի կամրջի հիմնանորոգման նոր մրցույթ է հայտարարվելու: Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ տեղեկացնելով, որ մրցույթը կհայտարարվի վաղը: Մեզ հայտնի դարձավ, որ հիմնանորոգման աշխատանքների ձեռք բերման մրցույթը 2022 թվականին է հայտարարվել, սակայն չի կայացել մրցույթին դիմած միակ մասնակցի կողմից ներկայացված փաստաթղթերում առկա անճշտությունների պատճառով։ Այս մրցույթին հաղթող մասնակից կունենանք, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Բայց նկատենք, որ սայլը փոքր-ինչ տեղից շարժվել է:

Չէ՞ որ մոտ մեկ տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարողանում նորոգել դեռևս նախորդ տարվա մարտին փլուզված կամուրջը։ Այն արդեն մի քանի ամիս է, ինչ անանցանելի է։ Ի դեպ, կամրջի ճաքած հատվածը շրջանցելու նպատակով տեղի բնակիչներն անիվներ են տեղադրել ու ժապավենով առանձնացրել երթևեկելի մասից:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս