Facebook-ով ՀՀ քաղաքացիներից ապօրինի կերպով ավելի քան 9 միլիոն դրամ են հափշտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9․200․000 ՀՀ դրամ համակարգչային հափշտակություններ կատարելու դեպքեր: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Մասնավորապես, ՔԿ-ն պարզել է, որ Երևան քաղաքի 34-ամյա և Էջմիածին քաղաքի 31-ամյա բնակիչները, մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնության գալով առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություն կատարելու շուրջ, «Facebook.com» կայքում գրանցված տարբեր անվանումներով օգտահաշիվների միջոցով ներկայացել են որպես «Իդրամ» ՍՊ ընկերության աշխատակիցներ։ Ապօրինի հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ տվյալների միջոցով նրանց անվամբ, առանց այդ քաղաքացիների գիտության ու համաձայնության, թվով 21 վարկային պայմանագրեր են կնքել և հափշտակել վերոնշյալ գումարը: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 31 և 34-ամյա տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Նշված 2 անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, որով նախաքննությունն ավարտվել է։ Քրօրենսգրքի 257 հոդվածը սահմանում է համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելու համար նախատեսված պատիժները: Մասնավորապես, եթե համակարգիչը, համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելը անզգուշությամբ առաջացրել է օրենքով պահպանվող համակարգչային տեղեկատվության ոչնչացում, ուղեփակում (մեկուսացում), փոփոխում, համակարգչային սարքավորումների աշխատանքների խաթարում կամ առաջացրել է այլ զգալի վնաս՝ կարող է պատժվել ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:




Լրահոս