Պելեգրինին «Լացիո» տեղափոխվելուց հետո արտասովոր քայլի է դիմել՝ այդ մասին ընկերոջը տեղեկացնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարյան տրանսֆերային պատուհանի վերջին օրը իտալացի Լուկա Պելեգրինին տեղափոխվեց «Լացիո», որին երկրպագում է մանկուց։ Այս մասին ֆուտբոլիստն իր ընկեր Անդրեա Մաեստերելլիին հայտնելու համար դիմել է շատ անսովոր միջոցի։

Պելեգրինին վարձել է ինքնաթիռ, որը թռչել է հատուկ պաստառով՝ «Անդրեա, նայիր երկնքի գույներին, տրանսֆերը կայացել է» մակագրությամբ։

Հատկանշական է, որ Լուկայի ընկերը հռոմեական ակումբի լեգենդ Տոմազո Մաեստերելիի թոռն է, ինչպես նաև նա աշխարհի չեմպիոն Մարկո Մատերացիի զարմիկն է։




Լրահոս