ԲՀԿ-ն կարող է մասնակցել ավագանու ընտրություններին. հայտնի է թեկնածուն. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններին պատրաստվում են նաեւ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ում։ Կուսակցության քաղաքապետացուն էլ, հավանաբար, լինելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։

Ամիսներ առաջ մեզ տեղեկություններ էին հասել, որ Ռոստոմյանը փորձում է ԲՀԿ-ն «ծյունինգ» անել, թիմ է հավաքագրում, փորձում նոր մարդիկ գտնել, մանավանդ՝ սպորտի աշխարհից։

Խոստանում է, որ նոր կուսակցությունը ոչ մեկի, այդ թվում՝ նախկինների եւ անգամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ չի ասոցացվելու։ Նպատակը քաղաքական դաշտ մուտք գործելն է՝ առաջին փուլում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու ծրագրով։ Սակայն, ըստ ամենայնի, հասկանալով, որ նախկին լինելն այլեւս խարան չէ, որոշել են ԲՀԿ-ով գնալ ընտրությունների։

Մեր տեղեկության վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հետեւյալ մեկնաբանությունը տվեց․ «ԲՀԿ-ն այս պահի դրությամբ որեւէ քննարկում չի ունեցել Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության կամ դրա ձեւաչափի վերաբերյալ։ Առաջիկայում կուսակցության քաղաքական խորհուրդն այդ բովանդակությամբ քննարկում կանի, եւ որոշման մասին, բնականաբար, մենք հայտարարությամբ հանդես կգանք։ Իսկ մինչ այդ ես որեւէ տեղեկատվություն չեմ մեկնաբանելու»։

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս