17 674 մարդկային կորուստ․ վերջին տվյալները Թուրքիայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 17 674-ի, տուժել է 72 879 մարդ։ Այս թարմացված տվյալները տեղական հեռուստաալիքների եթերում հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։

«Ցավոք, ստիպված ենք հայտնել զոհերի թվի աճի մասին։ Այժմ կա 17 674 զոհ: Տուժել է 72 879 մարդ։ Փլատակներից վերջին օրերին դուրս է բերվել 121 մարդ», – ասել է նա։

Օքթայը նշել է, որ Քիլիս և Շանլըուրֆա նահանգներում որոնողափրկարարական աշխատանքներն արդեն ավարտվել են:

Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։

Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։

Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 7,7 մագնիտուդով առաջին հզոր երկրաշարժից հետո ավելի քան 160 շոշափելի երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնական հատվածում։

ԱԻՆ-ը ներկայացրել է՝ որոնք են Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի պատճառները և ինչ վտանգներ են ներկայացնում Հայաստանի համար։

Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:




Լրահոս