«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանվում է, որ դեսպանները նշանակվում են մինչև չորս տարի ժամկետով, իսկ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո անմիջապես այլ պետությունում դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու դեպքում` մինչև երեք տարի ժամկետով։ Այդ ժամկետների փոփոխությունը կարող է լինել բացառիկ դեպքերում։
Այժմ Հայաստանի Հանրապետությունում ունենք իրավիճակ, երբ ժամկետները խախտվել են։ Մասնավորապես, չորս տարվա պաշտոնավարման ժամկետը խախտվել է և շարունակում են պաշտոնավարել Շվեդիայում (նաև Դանիայում, Ֆինլանդիայում և Իսլանդիայում) ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, 2017 թվականի նոյեմբերի 17-ին Ռումինիայում ՀՀ դեսպան է նշանակվել Սերգեյ Մինասյանը, ով պաշտոնավարում է հինգ տարուց ավելի։ Չորս տարի և ինը ամիս ժամկետից ավել շարունակում է պաշտոնավարել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Չորս տարուց ավել ժամկետում դեսպանի պաշտոնում պաշտոնավարում են նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը, Չեխիայում և մի շարք այլ երկրներում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, Սուրբ Աթոռում նաև Պորտուգալիայում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ Արտաքին գործերի նախարարություն եւ հետաքրքրվել՝ ինչու դեսպանների փոփոխություն չի կատարվում եւ խախտվում է օրենքը։ Սակայն ի պատասխան, ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնեցին, թե օրենք չի խախտվել։ Պատասխանի համաձայն, դեսպանների ռոտացիան տեղի է ունենում բնականոն կերպով՝ ըստ անհրաժեշտության եւ ընթացիկ աշխատանքներից բխող նպատակահարմարության։
Մանրամասները՝ տեսանյութում: