ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երրորդ վարչության տնօրեն Ալեքսանդր Ստեռնիկը հայտարարել է 2023 թվականին Կենտրոնական Ասիայի երկրների հետ միգրացիոն համաձայնագրեր ստորագրելու ծրագրերի մասին։
«Մեր օրենսդրության համաձայն՝ համաձայնագրերը Ռուսաստան մեկնել ցանկացողներին կտրամադրեն ծառայությունների մի ամբողջ շարք: Խորհրդատվություններ են անցկացվում ռուս գործատուներիհետ հավաքագրման, անհրաժեշտ բժշկական տեղեկանքների տրամադրման համար»,- ասել է Ստեռնիկը։
Նրա խոսքով՝ մինչև տարեվերջ նախատեսվում է պայմանագրեր ստորագրել Ուզբեկստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ։
Ավելի վաղ Միգրանտների ֆեդերացիան աջակցել է Ռուսաստանում օտարերկրացիների գտնվելու պայմանների խստացմանը։ Միգրանտների ֆեդերացիայի նախագահ Վադիմ Կոժենովը կարծում է, որ միգրանտների կեցության կանոնները փոխելու միջոցը ճիշտ պետական կարգավորում է, քանի որ արտասահմանցիները կդիմեն աշխատանքի համար արտոնագրեր ստանալու համար։
ՌԴ իշխանությունները կարող են խստացնել միգրանտների համար Ռուսաստանում մնալու պայմանները։ Բացի այդ, Ռուսաստանի իշխանությունները կարող են մտցնել «միգրացիոն տուրք»։