ArmLur.am-ը տեղեկացավ, որ մարզաբնակ ուսուցիչների շրջանում լուրջ անհանգստություններ կան գյուղական դպրոցները օպտիմալացման արդյունքում փակելու վերաբերյալ:
Այս առնչությամբ ArmLur.am-ը կապ հաստատեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, պարզելու համար, թե՞ արդյոք նման ծրագիր կա շրջանառության մեջ դրված:
«Այս պահին գյուղական դպրոցների օպտիմալացման վերաբերյալ որեւէ ծրագիր չի շրջանառավում»,-նշեցին ԿԳՄՍՆ-ի լրատվության վարչությունից:
Սակայն, նկատենք, որ չնայած ԿԳՄՍ նախարարությունից ասում են, որ այս պահին նման նախագիծ շրջանառության մեջ չկա, բայց միաժամանակ չի բացառվում, որ կշրջանառվի եւ կիրականացվի, որի արդյունքում կփակվեն գյուղական շատ դպրոցներ:
Լիդա Եղիազարյան