Արցախի ԱԺ-ն աջակցություն է ցուցաբերել երկրաշարժից տուժած սիրիահայերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները և աշխատակազմը 1 մլն 13 հազ ՀՀ դրամի չափով աջակցություն են ցուցաբերել Սիրիայի Հանրապետությունում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած սիրիահայերի ընտանիքներին։

Այս մասին տեղեկացնում է ԱՀ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբն իրազեկել էր, որ, չնայած շրջափակման ծանր պայմաններին՝ Արցախի կառավարությունը, համագործակցելով «Հայ օգնության միության» Արցախի մասնաճյուղի հետ, որոշում է կայացրել միանալ համահայկական օժանդակության աշխատանքներին՝ կազմակերպելով դրամահավաք և զորակցելով Սիրիայում ապրող հայերին։




Լրահոս