Փետրվարի 8-ին, ժամը 20.45-ին, Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ մոտ 40 րոպե առաջ փախցրել են Աբովյան քաղաքի սուպերմարկետներից մեկի մոտ կայանված «Ռենոն»:
Կոտայքի պարեկները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ, հաղորդումից 1 ժամ էլ չանցած՝ Աբովյան քաղաքում հայտնաբերեցին առևանգված մեքենան ու տեղափոխեցին ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 34-ամյա տղամարդը ձերբակալվել և տարվել է Կոտայքի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։