ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարորդական իրավունքի պլաստիկ քարտի փոխարեն՝ ժամանակավոր թուղթ. վարորդները դժգոհում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տեւական ժամանակ է, ինչ վարորդները բողոքում են, որ վարորդական իրավունքի վկայականի փոխարեն իրենց տալիս են ժամանակավոր թուղթ, ոչ թե պլաստիկ քարտ։ ArmLur.am-ին դիմած վարորդների խոսքերով՝ երբ մոտենում են Ճանապարհային ոստիկանություն, որպեսզի փոխեն իրենց վարորդական իրավունքի վկայականը, այն պլաստիկ քարտի տեսքով չեն ստանում. վարորդներին տալիս են ժամանակավոր թուղթ եւ չեն հստակեցնում, թե երբ կարող են տրամադրել պլաստիկ քարտեր:

Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը դիմեց ՀՀ ոստիկանություն, որտեղից մեզ պատասխանեցին՝ նշելով. «Վարորդական վկայականի պլաստիկ քարտերի բացակայությունը պայմանավորված է մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանք մատակարարելու հանգամանքով, որի հիմքով պայմանագիրը լուծվել է»:

ՀՀ ոստիկանությունից փոխանցեցին նաեւ, որ 2023 թվականի կարիքների համար հունվարի 1-ին հայտարարվել է նոր ընթացակարգ, կնքվել է պայմանագիր, որի համար հատկացվել են ֆինանսական միջոցներ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանի սահմանների ներսում ժամանակավոր (թղթից) վկայականով վարելու դեպքում խնդիր չի ծագի:

ArmLur.am-ին ոստիկանությունից վստահեցրին նաեւ, որ ձեռնարկում են հնարավոր բոլոր միջոցները պլաստիկ քարտերի մատակարարման խնդիրը լուծելու ուղղությամբ: Բացի այս, ArmLur.am-ին ահազանգած վարորդները նկատեցին, որ Երևանի Հաշվառման-քննական բաժնում հերթի սարքը պարբերաբար փչանում է:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս