ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 10-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրների:
Ըստ աղբյուրի՝ մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շուտափույթ վերացնելու և առանց որևէ նախապայմանի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված բնականոն ռեժիմը վերականգնելու անհրաժեշտությունը: