ԾՈՎԻՆԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ՝ 38-ԱՄՅԱԿԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը  նշել է ծննդյան 38-ամյակը:  Ծովինար Մարտիրոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է տարեդարձի մանրամասների մասին:

 

Դերասանուհու խոսքով՝ առաջին անգամն է, երբ նա  տարեդարձը նշում է ոչ այնքան ուրախ, քանի որ այն համընկել էր 15 զինծառայողի չարաբաստիկ մահվան դեպքի հետ. «Առհասարակ, տրամադրություն չունեի եւ հենց այդպես էլ արթնացել էի. չնայած ես շատ եմ սիրում ծննդյանս օրը նշել, ուրախանալ, բայց վերջին դեպքերի հետ կապված դա  անհնար էր: Տարեդարձս նշեցի տանը ընտանեկան միջավայրում, իսկ հաջորդ օրը կրկին տանը՝ ընկերուհիներիս հետ»:

Ծովինարի կարծիքով՝ կինն ամեն տարիքում յուրովի է փոխվում,  ավելի խոհեմ է դառնում:

«Անկեղծ ասած, ես չեմ գիտակցում, որ ես մեծացել եմ: 38 տարեկանը ինձ համար շատ մեծ էր, երբ ես 16 տարեկան էի, բայց հիմա հասկանում եմ, որ դրանք ընդամենը թվեր են. մարդու հոգին պետք է  տարիք չունենա»,- նշեց նա:

Անդրադառնալով երազանքին՝ Ծովինարն ասաց, որ  այս պահին միայն երազում է  խաղաղության մասին, որ ոչ մի կորուստ չունենանք, ապրենք անվտանգ եւ խաղաղ, հաղթանակած երկրում:

«Իսկ ինչ վերաբերում է ամուսնուս կողմից նվեր ստանալուն, ապա կասեմ, որ  իմ ամուսինն արդեն ինձ հիանալի նվեր է մատուցել. ես նրա կինն եմ եւ ունեմ երկու զավակ, դրանից լավ նվեր նա չէր էլ կարող ինձ նվիրել: Ես նյութական մարդ չեմ, ես սիրում եմ, երբ իմ մտերիմները ազնիվ են ինձ հետ, գնահատում են ինձ եւ չեն դավաճանում: Դա ինձ համար աշխարհի ամենալավ նվերն է»,- հավելեց դերասանուհին:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿՈՒՄ ԵՆ

Զինվորական կացարանի հրդեհից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են հիվանդասենյակ, այդ թվում նաեւ՝ հրամանատարը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասացին Այրվածքաբանության ազգային ինստիտուտից:

Մեր տեղեկությունների համաձայն՝ խիստ հսկողություն է սահմանված հատկապես սպայի հիվանդասենյակի մոտ. ստուգվում են բոլոր այցելուները, այդ թվում նաեւ՝ բուժանձնակազմը:

Նշենք, որ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով ծանր այրվածքներ էին ստացել երեք զինծառայող եւ տեղափոխվել  Երեւան՝ Այրվածքաբանության կենտրոն. այրված  շինությունից դուրս է բերվել 15 դի:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՑԱՆԿԸ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի՝ 2023 թվականի հունվարի 26-ի N 136- Ա/2 հրամանով՝ հաստատվել է 2023-2024 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների դասագրքերի գործածության երաշխավորված ցանկը: Ըստ հրամանի՝ հաստատվել են նաեւ ազգային փոքրամասնությունների եւ բրալյան դասագրքերը: Տարրական դասարանների բոլոր աշակերտներին դասագրքերը տրամադրվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Ազգային փոքրամասնությունների համար բոլոր դասագրքերը հատկացվում են անվճար: Պետական միջոցներով են տրամադրվում նաեւ բրալյան դասագրքերը:

 

 

 

ՆՈՐ ԿԵՐՊԱՐ

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ոճային կերպարում։

Սոցիալական ցանցի իր էջում տեղադրված կադրում գեղեցկուհին սեւ բլուզ եւ նույն երանգի տաբատով է, որոնք համադրել է մանուշակագույն բաճկոնի հետ։ Երիտասարդ մայրիկի մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից նա մեջբերել է Թերի Գուիլեմեթսին. «Ծաղկի գրավչությունն իր հակասությունների մեջ է՝ այնքա՜ն նուրբ ձեւով, բայց ուժեղ բուրմունքով, այնքա՜ն փոքր չափերով, բայց մեծ գեղեցկությամբ, այնքա՜ն կարճ կյանքով, բայց երկար էֆեկտով»:

 

 

 

 

ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ՉԵՆ

Amazon Studios-ը նկարահանում է մարմնի փոխանակման մասին ֆիլմ՝ դերասանուհիներ Ջուլիա Ռոբերթսի եւ Ջենիֆեր Էնիսթոնի մասնակցությամբ:

Ֆիլմի (որի անվանումը դեռեւս չի բացահայտվում) սցենարիստն ու ռեժիսորը Մաքս Բարբակովն է: Նախագծի համապրոդյուսեր է հանդիսանում LuckyChap Entertainment-ը, որը պատկանում է Մարգո Ռոբիին եւ Թոմ Աքերլիին:

Ֆիլմի սցենարը եւ ռեժիսորը կլինի Մաքս Բարբակովը (Hang Out in Palm Springs): Նախագիծը կարտադրի LuckyChap Entertainment-ը, որը պատկանում է Մարգո Ռոբիին եւ Թոմ Աքերլիին:

Կատակերգության սյուժեի մանրամասներն անհայտ են։ Արտադրության եւ թողարկման ժամկետները դեռեւս հայտնի չեն:

 

 

 

 

ԱՌԱՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ՝ ԴՈՒԲԱՅՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի պրեմիեր լիգայի առաջատար «Ուրարտուն» ժամանել է Դուբայ եւ անցկացրել է առաջին մարզումը։

Մինչեւ փետրվարի 13-ը շարունակվող ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ուրարտուն» կանցկացնի 5 ստուգողական հանդիպում։

Մրցակիցները կլինեն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», Մոսկվայի «Լոկոմոտիվը», արաբական «Յունայթեդ», «Գալֆ Յունայթեդ» եւ «Գրին Հերոնս» ֆուտբոլային ակումբները։

 




Լրահոս