
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Հանրապետության հրապարակում:
Ժամեր առաջ սպիտակ «Համերը» արկածներ է բեմադրել մայրաքաղաք Երևանի կենտրոնում: Ոստիկանները հետապնդում էին ավտոմեքենան, իսկ դրա վարորդը մանևրում էր ու քշում դեպի մայթեր:
Մեքենան անգամ մտավ Կառավարության շենքի դիմացի մայթ, որտեղ ոստիկանները անգամ կրակեցին անիվների վրա, սակայն ընթացքը կասեցնել չհաջողվեց:
Նա անցավ ոստիկաններից մեկի վրայով և երկար ժամանակ է, ինչ ոստիկանները չեն կարողանում բերման ենթարկել կարգազանց վարորդին: