ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է «Համմերի» անորսալի վարորդը. 25 տարեկան Գեղամի արկածները Երևանի կենտրոնում. բացառիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Համմեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների, Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ է:

Արդեն մի քանի ժամ է, ինչ հանրության լայն շերտեր քննարկում են հարցը, թե ով է սպիտակ «Համմերի» վարորդը, որ մայրաքաղաքի մայթերով վարում է մեքենան, սակայն անորսալի է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նրա անունը Գեղամ է, Արարատի մարզի Արարատ քաղաքից: Նա 25 տարեկան է: Այժմ վարորդի ծնողները ոստիկանությունում են, բացատրություն են տալիս, որ որդին առողջական խնդիրներ ունի, մեքենան տանից փախցրել է ու անկանոն վարում է:

Տեղեկացանք, որ մայրն իրավապահներին հայտնել է, որ օրվա ընթացքում Աստվածաշունչն է կարդացել որդին ու տանից դուրս եկել՝ փախցրել մեքենան: Ծնողները բացատրել են, որ Գեղամը առողջական խնդիրներ ունի:

Հավելենք, որ այս ընթացքում «Համմերը» հայտնաբերվել է, իսկ վարորդը՝ դեռ չկա:




Լրահոս