Մեր պատանի շախմատիստները դարձան օլիմպիական փոխչեմպիոններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում ավարտվեց շախմատի պատանեկան Համաշխարհային օլիմպիադան: Հայաստանի պատանեկան հավաքականը 28.5 միավորով հանգրվանեց 2-րդ հորիզոնականում` ընդամենը կես միավորով զիջելով չեմպիոն Ռուսաստանին: Լավագույն եռյակը եզրափակեց Իրանը: Վերջին 10-րդ տուրում հայ պատանիները 3.5:0.5 հաշվով ջախջախեցին Ղրղզստանին: Օլիմպիադայում Հայաստանը 6 հաղթանակ տոնեց, մեկ հանդիպում ավարտեց ոչոքի, իսկ մնացած 3 հանդիպումներում զիջեց: Հաղթանակները Հայաստանը հիմնականում խոշոր հաշվով տոնեց, ինչը թույլ տվեց նվաճել արծաթե մեդալներ: Իզմիթում կայացած օլիմպիադայում Հայաստանը ներկայացրին Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը և Զոհրակ Ապրեսյանը: Փոխանցում է armsport.am ը: 




Լրահոս