Պաշտպանության նախարարությունը փոխհատուցում կվճարի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պաշտպանության նախարարությունը 70 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց փոխհատուցում կվճարի 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ նրանց մեքենաներն օգտագործելու համար, որի հետեւանքով այդ մեքենաները ոչնչացել կամ վնասվել են։

ՊՆ-ն դիմել է կառավարությանը, եւ կառավարության պահուստային ֆոնդից ՊՆ-ին այդ փոխհատուցումները վճարելու համար կտրամադրվի 185 մլն 967 հազար դրամ։ 70 տրանսպորտային միջոցից 25-ն ընդհանրապես ոչնչացվել է, 45-ը վնասված վիճակով վերադարձրել են սեփականատերերին։ Այդ մեքենաների սեփականատերերին փոխհատուցման գումարը կվճարվի 2023 թվականի ընթացքում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս