Թուրքիան և Սիրիան ցնցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24 հազար 178-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է CNN-ը։
Մասնավորապես, Թուրքիայում զոհերի թիվը առնվազն 20 հազար 655 է, վիրավորների թիվը՝ ավելի քան 80 հազար է։
Սիրիայում զոհերի թիվը 3513 է, մի քանի հազար մարդ վիրավոր է։
Al Jazeera-ն հայտնում է, որ Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 166 հազար մարդ։ 93 հազար մարդ տարհանվել է Թուրքիայի հարավային շրջանների աղետի գոտուց։
ՄԱԿ-ից հայտնել են, որ երկու երկրներում առնվազն 870 հազար մարդ սննդի հրատապ կարիք ունի։