Մարդկանց կորստի թիվը ժամ առ ժամ աճում է․ Էրդողանը նոր մանրամասներ է հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում շարունակում է աճել ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների թիվը։

Տարերային աղետը խլել է 21043 մարդու կյանք։ Այս մասին Դիարբեքիրում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ով վերջին օրերին շրջում է աղետի գոտու տարբեր հատվածներով։ Նրա խոսքով, վիրավորների թիվն, այս պահի դրությամբ, 80097 է։

Հիշեցնենք, որ Հայաստանն այսօր մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա։




Լրահոս