Մենք իրավունք չունենք էթնիկ զտումների նոր սպառնալիքի առջև հայ ժողովրդին միայնակ թողնելու․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանում «Les Républicains – LR» կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամին գրում է․

«Այս գիշերի ժամանեցի Հայաստան, և գտնվում եմ Լաչինի միջանցք տանող ճանապարհի սկզբնամասում․ Լեռնային Ղարաբաղ մուտքի այս միակ ճանապարհն արդեն երկու ամիս է, ինչ արգելափակված է Ադրբեջանի կողմից։ Այստեղից մի քանի կիլոմետր այն կողմ հարյուր քսան հազար խաղաղ հայ բնակիչ ապրում է աշխարհից կտրված, ամեն ինչից զրկված։ Եվրոպան վերջապես պետք է գործի՝ ընդդեմ այս լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամի։ Որովհետև մենք իրավունք չունենք էթնիկ զտումների նոր սպառնալիքի առջև հայ ժողովրդին միայնակ թողնելու. և որովհետև, իրականում, այստեղ խաղասեղանին դրված է նաև մեր երկրների անվտանգությունը»։




Լրահոս