Սիրիայում և Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժերի զոհերի թիվը հատել է 29 հազարը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Անադոլու»-ն տեղեկացնում է, որ Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհվել է 24 հազար 617 մարդ։
«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ՝ երկրաշարժերի զոհերի թիվը Սիրիայում գերազանցել է 4,5 հազարը։