
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սապետ Վանոյի Սաքանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի ապրիլի 18-ին Վանաձոր քաղաքի Իսահակյան 13-րդ շենքի 10-րդ բնակարանում իրեն պատկանող բջջային հեռախոսով մուտք է գործել «Ֆեյսբուք» սոցիալական ցանց, այնուհետև «Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ հավաքվեք» կայքէջի խմբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ կիսված մեկնաբանության տակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին քաղաքական հայացքներով պայմանավորված կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչ պարունակող գրառում:
Ք. Մ.