Պաղեստինը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի լիիրավ անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գերագույն համաժողովի մասնակիցները կողմ են քվեարկել Պաղեստինի` կառույցի լիիրավ անդամ դառնալուն: Նշենք, որ Իսրայելը կտրուկ դեմ էր հանդես գալիս այդ նախաձեռնությանը, իսկ ԱՄՆ-ը սպառնում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին զրկել ֆինանսական աջակցությունից:
Լիիրավ անդամակցությունը Պաղեստինին թույլ կտա  հայտեր ներկայացնել` հուշարձանները Մշակութային համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու մասին, այդ թվում` այն հուշարձանները, որոնց պատկանելությունը վիճարկվում է Իսրայելի կողմից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 58 պետություններից 40-ը կողմ են քվեարկել: Դեմ են հանդես եկել ԱՄՆ-ը Գերմանիան, Լիտվան եւ Ռումինիան: 14 երկիր, այդ թվում` Ֆրանսիան, ձեռնպահ են մնացել:Կառույցի ղեկավարությունն ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն քաղաքական կազմակերպություն չէ, եւ նրա որոշումները նունպես չեն կարող քաղաքական բնույթ ունենալ:




Լրահոս