
Հանրապետության Հրապարակում «Համեր» մակնիշի ավտոմեքենայով խուլիգանություն կատարած 25-ամյա երիտասարդի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Հանրապետության Հրապարակում «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ։ Մեքենայի ընթացքը կանգնեցնելու համար գործադրվել է հրազեն՝ անվադողերի ուղղությամբ, ավելի ուշ վարորդը թողել է մեքենան և դիմել փախուստի։