ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիների հետ հաշտության ձգտող Արսեն Թորոսյանը հայ երիտասարդին ոչնչացնելու կոչ է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պետք է դիմահար կրակով ոչնչացնեին հենց բարձրացավ մայթի վրա՝ կվիրավորվեր, թե կզոհվեր, կարևոր չի»: Սա ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի խոսքերն են: Նա այս խոսքերը մեկնաբանություն էր թողել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանի գրառման տակ: Խոսքը Համերով վարորդի դեպքի մասին է:

Վերջինս  մեքենան վարել է Աբովյան փողոցով՝ երթևեկությանը հանդիպակաց, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների` «կանգ առ» ազդանշանին, մեքենան շարունակել է վարել Արամի, Փ. Բյուզանդի, Վ. Սարգսյանի, Ագանթագեղոսի, Տիգրան Մեծի, Ամիրյան փողոցներով, այդ թվում` հետիոտնի համար նախատեսված վայրով՝ դիտավորյալ վնասելով փողոցներում կայանված 8 քաղաքացիական մեքենա։ Այնուհետև նա երթևեկել է Կառավարության վարչական շենքի հանդիպակաց՝ ոչ երթևեկելի հատվածով, որտեղ վրաերթի է ենթարկել Պարեկային ծառայության աշխատակցին, դիտավորյալ վնասել Պարեկային ծառայության 3 ավտոմեքենա։ Եվ ահա,  Արսեն Թորոսյանը, որն առողջապահության նախարարն էր, ըստ էության բռնության կոչ է անում եւ կարծիք հայտնում, թե նրան պետք է դիմահար կրակով ոչնչացնեին եւ հավելում՝ կարեւոր չէ՝ ողջ կմնար, թե ոչ:

Եվ սա ասում է Արսեն Թորոսյանը, նույն Թորոսյանը, որը 2022 թվականի օգոստոսին խաղաղության կոչ էր անում. «Խաղաղությունն իրականում գին չունի, անգին է, ինչպես կյանքը։ Կյանքն անգին է։ Հակառակը պնդելը մահվան և պատերազմի քարոզ է»: Այսինքն, ընդամենը մեկ ամիս առաջ Արսեն Թորոսյանն ադրբեջանցիների հետ խաղաղության կոչ է անում՝ ասելով,  թե կյանքն անգին է, մյուս կողմից հենց հայ երիտասարդին դիմահար կրակով ոչնչացնելու կոչ անում:

Եվ սա ասում է մի պաշտոնյա, որը նախկինում եղել է առողջապահության նախարար եւ ի պաշտոնե պետք է մարդասեր լիներ,  սակայն հիմա հակառակ գրառումներ է անում՝ մարդկանց կյանքը բարձր չդասելով:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս