ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիային օգնություն էր պետք` բացեց ճանապարհը, բայց երբ մեզ պետք լինի, վստահ եմ՝ չեն բացի. փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելը չի կարող դրական անդրադառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա: ArmLur.am-ի հետ զրույցում նման դիտարկում է արել միջազգային հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը:

Փորձագետը նկատում է՝ մեր իշխանությունները պատմության մեջ առաջին անգամ գնում են հայ-թուրքական հարաբերությունների կագավորման՝ բավարարած լինելով նրա բոլոր նախապայմանները՝ ցեղասպանության ճանաչման հարցը միջազգային օրակարգից հանված է, Արցախից մեր իշխանությունները ձեռքները լվացել են ու հանձնել են Ադրբեջանին, չնայած սրան՝ Թուրքիան նոր նախապայմաններ է առաջ քաշում:

Ըստ փորձագետի՝ աբսուրդ է մտածել, թե Թուրքիան մեղմելու է իր քաղաքականությունը, քանի որ Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել. «Հայ-թուրքական սահմանը 30 տարի միակողմանի փակ է եղել, մենք չենք փակել, թուրքական կողմն է փակել ճանապարհը, հիմա իրանց օգնություն էր պետք՝ բացեցին, բայց երբ մեզ օգնություն պետք լինի, վստահ եմ, չեն բացի: Մենք էլ ենք 30 տարիների ընթացքում օգնության կարիք ունեցել, բայց չեն բացել ճանապարհը »,-ասաց Սուրեն Սարգսյանը:

Քիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս