ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նազրվան» վարունգի գինը հասնում է 14 հազարի. բանջարեղենի գները կտրուկ թանկացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանջարեղենի գները Հայաստանում շեշտակի բարձրացել են: Այս շուկայում թանկացում արձանագրել է նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեն:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ բանջարեղենի շուկայում արձանագրվել է 18.7 տոկոս գնաճ, իսկ միրգը թանկացել է 7.4 տոկոսով: Օրինակ, կարտոֆիլն այս տարվա հունվարին նախորդ նույն ժամանակահատվածի հետ համեմատ թանկացել է 14.9 տոկոսով: Իսկ ահա այս տարվա հունվարին 2022 թվականի դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կարտոֆիլի 10.1 տոկոս գնաճ: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ թանկացել է նաեւ գազարը, սոխը, ճակնդեղը:

Նշենք, որ կարտոֆիլի մեկ կիլոգրամն այսօր վաճառվում է 250-400 դրամով: Սրան զուգահեռ նկատենք, որ զգալի վարձրացել է տեղական վարունգի, պղպեղի, լոլիկի գինը: Օրինակ, հայկական քաղցր պղպեղի կիլոգրամը սկսում է 1800 դրամից եւ հասնում 5000 դրամի: Իսկ կծու պղպեղի մեկ կիլոգրամը սկսում է 1600 դրամից, որոշ տեսակների կիլոգրամի արժեքը գերազանցում է 4000 դրամը: Լոլիկի գինը եւս բարձր է:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ լոլիկի մեկ կիլոգրամի գինը սկսում է 2000 դրամից: Օրինակ, հայկական չերի լոլիկի մեկ կիլոգրամը վաճառվում է 2400 դրամով, որոշ տեսակների գինը գերազանցում է 3000 դրամը: Իսկ ահա տեղական «Նազրվան» վարունգի մեկ կիլոգրամը հասնում է 14 հազար դրամի:

Մի սուպերմարկետում այն արժե 13900 դրամ, մյուսում՝ 13950 դրամ: Բարձր է նաեւ չերի վարունգի մեկ կիլոգրամի գինը 2900-300 դրամի սահմաններում:

Ս.Հ.




Լրահոս