Մեքենայում հրացան և 26 մարտական փամփուշտ կային. բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 11-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 65-ամյա տղամարդը զբաղվում է զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությամբ և այդ պահին Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում է:

Նա նշված վայրում հայտնաբերվել, հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Եղեգնաձորի բաժին, իսկ նրա կողմից շահագործվող «ՎԱԶ-21099»-ը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մեքենայի սրահում տեսանելի է եղել շորի մեջ փաթաթված որսորդական ակոսափող հրացան: Տղամարդը հայտնել է, որ մեքենայի նստելատեղի ներքևի հատվածում կա 7,62 մմ տրամաչափի 26 մարտական փամփուշտ:

65-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:




Լրահոս