
Բարձրագույն դատական խորհուրդը, դռնփակ նիստում քննարկելով Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղը համալրելու վերաբերյալ հարցը, որոշել է Հանրապետության նախագահին այդ պաշտոնում առաջարկել նույն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանի թեկնածությունը։
Այս մասին հայտնեցին ՀՀ բարձրագույն դատական խորհրդից: