
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը Բելառուսում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել երկիրը՝ Ուկրաինայում ռազմական գործողություններով պայմանավորված:
«Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների և Բելառուսի օդային տարածքի փակման համատեքստում խորհուրդ չի տրվում որևէ ուղևորություն դեպի Բելառուս: Բելառուսի տարածքում գտնվող ֆրանսիացիներին առաջարկում ենք առանց հապաղելու երկիրը լքել մեքենաների համար նախատեսված ճանապարհով՝ Լիտվայով, Լեհաստանով կամ Լատվիայով»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Նախարարությունը զգուշացնում է, որ երկրից դուրս գալ ցանկացողները պետք է ելքի վիզա խնդրեն Բելառուսի ՆԳՆ-ից։