
Ըստ շրջանառավող լուրերի՝
պաշտպանության նախարար
Սեյրան Օհանյանը
հրաժարականի դիմում
է ներկայացրել
Սերժ Սարգսյանին`
կապված վերջին
օրերին ՀՀ զինված ուժերում
տեղի ունեցած
ողբերգական իրադարձությունների հետ: Պաշտպանության նախարարի
մամլո խոսնակ
Դավիթ Կարապետյանն
“”Ա1+””–ի հետ զրույցում
հերքել
է տարածված լուրերն
ու ավելացրեց,
որ վաղը
հանրապետական մամուլում
նախարարը հանդես
կգա մեծածավալ
պարզաբանում–հարցազրույցով` հասարակությանը հուզող բոլոր
հարցերի պատասխաններով: Թե հատկապես որ թերթում կլինի
նախարարի հարցազրույցը,
Դավիթ Կարապետյանը
չմանրամասնեց: