
Միջխորհրդարանական միությունում Միացյալ Թագավորության խորհրդարանի խմբի ղեկավարի հրավերով 2023 թվականի մարտի 5-9 Լոնդոն կգործուղվեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Մարիամ Պողոսյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ գործուղման հետ կապված օրապահիկի եւ ճանապարհածախսի վճարումը կատարվելու է ՀՀ պետբյուջեի հաշվին, իսկ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարելու է հրավիրող կողմը:
Քրիստինա Մուշեղյան