ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարի 19-21-ը գտնվել է Իրանում և մասնակցել է «Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համագումարին»: Նախ նշենք, որ այդ համագումարին մասնակցելու նպատակով Իրանում գտնվել է նաեւ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
ArmLur.am-ը առողջապահության նախարարի ներկայացրած հաշվետվությունից տեղեկացավ, որ համագումարին մասնակցելուց բացի Անահիտ Ավանեսյանը հունվարի 21-ին այցելել է ԻԻՀ առողջապահության և բժշկական կրթության նախարարություն, որտեղ հանդիպել է նախարար Բահրամ Էյնոլլահին:
Բացի այդ, որոշում է ընդունվել ստեղծելաշխատանքային խումբ, որը կհամագործակցի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, իսկ ահա հաջորդ տարի համագումարը կանցկացվի Հայաստանում:
Աննա Հակոբյանի այցի և հանդիպումների մասին տեղեկատվություն կարող էինք ստանալ ըստ էության միայն սոցիալական ցանցի իր էջում հրապարակված լուսանկարներից: Սակայն ArmLur.am-ին նաեւ այլ մանրամասներ էին հայտնի դարձել: Մասնավորապես, ոչ՛ տեղի հայ համայնքը, ո՛չ էլ հայկական եկեղեցին չեն ընդունել Աննա Հակոբյանին: Տեղեկացանք, որ վարչապետի տիկինն անգամ խուսափել է այցելել հայկական եկեղեցի, որպեսզի այնտեղի հայերին չհանդիպի, փոխարենը Իրան ժամանած մյուս հյուրերի հետ այցելել է մզկիթ ու այնտեղ միջոցառումների մասնակցել:
Ն.Հ.