ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը լարված է. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտում իրավիճակը շարունակում է մնալ բարդ և լարված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

«Իրավիճակը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում, ցավոք, բնութագրվում է որպես բարդ և լարված: Ռազմական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների հիմնական աղբյուրը արևմտյան որոշ վերնախավերի ապակառուցողական գործունեությունն է՝ խարխլելու իրավիճակը կազմակերպության շուրջ և դրա առանձին անդամ պետություններում», – Սիդորովի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը հավելել է, որ Արևմուտքը Ուկրաինային է վերապահել հակառուսական հենակետի դերը, և այդ երկիրը դարձել է ԱՄՆ-ի «զենքն» ընդդեմ Ռուսաստանի:




Լրահոս