
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ դադարեցնում են որոնողա–փրկարարական աշխատանքները աղետի գոտում:Թուրքիայի կառավարությանը կից Արտակարգ իրավիճակների վարչության տարածած վերջին հաղորդագրության համաձայն՝ Վանում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաժարժի զոհերի թիվը հասել է 601-ի, իսկ վիրավորներինը՝ 4152-ի։ Փլատակների տակից դուրս է բերվել ողջ մնացած 188 մարդ։