
Սիրիա գործուղված Հայաստանի փրկարարական ջոկատն ավարտել է իր առաքելությունը և վերադառնում է հայրենիք:
«Հալեպ ժամանած փրկարարական խումբը, ավարտելով իր առաքելությունը, վերադարձավ հայրենիք»,- ասված է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության «Ֆեյսբուք»-ի էջի հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո Հայաստանը 29 հոգուց բաղկացած փրկարարական խումբ էր ուղարկել Սիրիա: