ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստացվում է՝ մեկ ժամում Արցախը կարող է զրկվել օրենսդիր և գործադիր մարմինների լեգիտիմությունից. Ռուբեն Մելիքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Սահմանադրությունը պատրաստ չէր այս ծանր իրավիճակին, այն շատ նորարարական լուծումներ էր պարունակում, բայց դրանք այս ծանր շրջանի համար չէին: ArmLur.am-ի հետ զրույցում նման դիտարկում է արել իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

«Բուն խնդիրն այն է, որ եթե թափուր մնա Արցախի նախագահի պաշտոնը, ապա դա մեխանիկորեն նշանակում է, որ արձակվում է նաև ԱԺ-ն, ստացվում է՝ որևէ սցենարի դեպքում Արցախը կարող է զրկվել իր օրենսդիր և գործադիր իշխանությունների լեգիտիմությունից, ինչը խնդրահարույց է:

Այս տեսանկյունից Արցախում Սահմանադրական փոփոխությունները կարող են արդարացված համարվել, բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ հիմա, հաշվի առնելով, որ այնտեղ դժվար է իրականացնել ընտրական պրոցես»,-ասում է Մելիքյանը:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Սահմանադրության փոփոխության գործընթաց է նախաձեռնել: Այսպիսով, Արցախում Սահմանադրության համապատասխան փոփոխությունից հետո երկրի նախագահին կընտրի ԱԺ-ն:




Լրահոս