Խաղաղության պայմանագրի փաստաթղթում Ղարաբաղի մասին հիշատակում կլինի. Արմեն Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական կողմն աշխատում է խաղաղության պայմանագրի հստակության վրա։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշելէ  ԱԽ քատրուղար Արմեն Գրիգորյանը։ Նա խորհրդարանում հանդիպում էր ունեցել ՔՊ Խմբակցության հետ:

« Հայստանը կողմ է, որ միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի ու Բաքվի միջև։ Հայաստանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկեների հետ, որ այս մեխանիզմը կայանա։ Այս մեխանիզմին կարող է անդրադարձ լինել խաղաղության պայմանագրում»,- նշեց նա:

Գրիգորյանը խոսեց նաև Խաղաղության պայմանագրի քննարկումների շուրջ Հայաստանի մոտեցումների մասին։ «Միջազգային տեսանելի մեխանիզմ պետք է ստեղծվի, որպեսզի Բաքվի ու Ստեփանակերտի միջև քննարկումներ տեղի ունենան՝ անվտանգության ու իրավունքների շուրջ։ Հայաստանը ստացել է իր առաջարկած տեքստին պատասխան, հիմա հայկական կողմն է աշխատում այդ տեքստի վրա ու հնարավորինս շուտ այն պատրաստ կլինի ու պատրաստ կլինենք այն փոխանցել Ադրբեջանին։ Այս պահին չեմ կարող ասել, թե այդ փոխանցումը ինչպես տեղի կունենա: ԼՂ-ի մասին հիշատակում կա, բայց պետք է հաշվի առնել, որ այդ փաստաթուղթը վերջնական չէ, բանակցություններ են ընթանում»,- նշեց նա:




Լրահոս