
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ՌԴ-ն դադարել է կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները, քանի որ «դրանք քաղաքականացված, կանխակալ բնույթ են կրել, ինչն անընդունելի է»։
Այսօր, արբիտրաժային և ռազմական դատարանների, ինչպես նաև ընդհանուր իրավասության դատարանների դատավորների խորհրդակցության ժամանակ Պուտինը հիշեցրել է, որ անցյալ տարվա մարտին Ռուսաստանը դուրս եկավ Եվրոպայի Խորհրդի կազմից, իսկ սեպտեմբերին՝ ՄԻԵԴ-ի իրավասությունից: