
Կանադայի հայ դատի հանձնախմբից տեղեկացնում են, որ Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը միաձայն ընդունել է պատգամավոր Ստեֆան Բերգերոնի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, երաշխավորել տեղաշարժի ազատությունը և խուսափել հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումից։
«Միջնորդությունը կուղարկվի Համայնքների պալատ և կառավարությունից պատասխան կպահանջվի։
Շնորհակալություն պատգամավոր Բերջերոնին այս հրատապ հարցում իր առաջնորդության համար և հանձնաժողովի բոլոր անդամներին աջակցության համար»,֊ասվում է տարածած հաղորդագրությունում: